Դու ինձ պետք չես, ղուրբան ըլնես էրեխեքին,-ասաց ամուսինս հերթական վեճի ժամանակ․․․Չգիտեմ ինչ անեմ
Ինձ թվում էր, թե լավ ընտանիք ունեմ: Ամուսինս աշխատում էր, միասին մեծացնում էինք մեր երեք երեխաներին:Ոչ մի բանի կարիք
չունեինք: Ես էլ հասցնում էի բոլոր տան գործերը,հոգում էի երեխաներիս կարիքները:Սակայն,որքան էլ որ զարմանալի չէ,ինձ հետև-
ելու ժամանակ չունեի: Մարզասրահ չէի հաճախում, անկանոն էի սնվում, և ավելորդ քաշ ունեի:

Չնայած այդ ամենին, իմ ու ամուսնուս միջև կար վստահություն և հարգանք:Բայց ժամանակի հետ զգացի, որ մի բան այն չէ: Նա եր-
կար ժամանակ հեռախոսը ձեռքին էր անցկացնում, ժամերով միայնակ մնում էր սենյակում և ինչ-որ մեկի հետ խոսում, ինձ բոլորո-
վին ուշադրություն չէր դարձնում:

Մի գիշեր էլ նրա հեռախոսին հաղորդագրություն եկավ, ամուսինս քնած էր, որոշեցի թաքուն կարդալ: Իմ կասկածները հաստատվե-
ցին. նա սիրուհի ուներ:Առավոտյան չդիմացա և պատմեցի ամուսնուս, որ ամեն ինչ գիտեմ, կարդացել եմ բոլոր հաղորդագրություն-
ները, գիտեմ, որ նրանք արդեն 4 ամիս հանդիպում են, իսկ ամուսինս…նույնիսկ չփորձեց հերքել:
Դեռ մի բան էլ վիրավորեց ինձ, ասաց․

— Շատ ես փոխվել, շատ ես չաղացել, դու ինձ պետք չես, ղուրբան ըլնես էրեխեքին, ես քո հետ եմ մենակ էրէխեքի համար

Երբ նա դուրս եկավ տանից, մտածում էի, թե ինչ անեմ: Սկզբում ուզում էի հավաքել մեր իրերը և հեռանալ, բայց հետո հասկացա,
որ ուղղակի չէմ կարողանա պահել երեխաներիս, և այլ ելք չունեմ, ստիպված եմ մնալ:Բացի այդ, ինչի համար պիտի հեռանամ իմ
սեփականա տանից՝ ինչ-որ անբարոյականի պատճառով:
Հիմա ինձ համար շատ դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ ամուսինս ամեն օր գնում է ոչ միայն աշխատանքի, այլ նաև ուրիշ կնոջ
մոտ…
Իսկ դուք կկարողանայի՞ք զոհել ձեզ՝ հանուն երեխաների…
