Դեռ նոր էի 5 տարեկան, երբ հարազատ մայրս ինձ թողեց խանութում ու հեռացավ․․․Երբեք մտքովս չէր անցնի, որ կյանքս նման շրջադարձ կունենա

Դեռ նոր էի 5 տարեկան, երբ հարազատ մայրս ինձ թողեց խանութում ու հեռացավ․․․Երբեք մտքովս չէր անցնի, որ կյանքս նման շր-
ջադարձ կունենա։Հիմա ես մեծ, կայացած մարդ եմ, ունեմ ամուսին և երեք երեխա: Բայց իմ կյանքում եղել է շրջան, երբ լքված էի և
ոչ մեկի պետք չէի: Հաճախ են մեծերն ասում, որ մանկո ւթյունն ամբողջովին չեն հիշում, կարող են մտաբ երել միայն որոշակի հատ-
ված-ներ:

Իմ դեպքում այդպես չէ. ուղեղումս ամեն ինչ դաջ վել է:Հայրս լքել է ինձ ու մորս, երբ դեռ փոքր էր, մի քանի ամսական, բայց դրա մա-
սին իմացել եմ միայն տարիներ անց: Լավ եմ հիշում մորս, նա միշտ բարկացած էր: Հիշում եմ, ինչպես այդ օրը գնացինք խանութ, ես
սարսափելի քաղցած էի: Խնդրում էի մորս, որ ինձ համար կրեմով բուլկի գնի, դրանք այն քան գեղեցիկ էին: Բայց նա չա րացած հա-
յացքով նայեց ինձ և ասաց.

-Լռիր, առանց այն էլ փչացրել ես կյանքս:

Հետո ինձ նստեցրեց պաղպաղակի սառնարանի կողքի նստարանին և ասաց, որ այստեղ իրեն սպասեմ: Դա վերջին անգամն էր, երբ
իրեն տեսա՝ մորս կարգավիճակում: Հետո ինձ մի տղամարդ մոտեցավ և սկսեց հարցնել, թե ինչ է եղել:Ես դեռ չգիտեի, որ երկու տա-
րի անց կապրեմ այդ մարդու տանը և իրեն հայրիկ կան վանեմ:Այդ մարդն ինձ համար գնեց հենց այն բուլկին, որից աչքս չէի կտրում:

Երբ սկսեցի այն ուտել, ացունքն երս հոսեցին աչքերիցս: Բուլկին ինքն իրեն ով քաղցր էր, բայց իմ արցունքներից այն աղի էր դառ-
նում: Այդ դեպքից հետո սկսեցի ատել բոլոր քաղցր թխվածքները. դրանց համն ինձ վառ հիշեցնում է իմ ապրած կյանքի մասին:Հե-
տո հայտնվեցի մանկատանը և սկսեցի սպասել, թե երբ ինձ կորդեգրեն, բայց հոգուս խորքում սպասում էի հարազատ մորս…

Այսօրվա պես հիշում եմ որդեգրման օրը: Մանկատանն արդեն ապրել էի 2 տարի:Եկել էին և նոր ծնողներս, և մայրս: Նա գոռում էր
ինձ վրա, նախատում՝ փորձելով արդարացնել ինքն իրեն: Պարզվեց, որ ես փչացրել եմ իր անձնական կյանքը, բայց պիտի շնորհա-
կալ լինեմ գոնե նրա համար, որ ինձ որդեգրելու հնարավորություն է ընձեռել:

Հիմա, երբ ես արդեն մեծ եմ, ամեն Աստծո օր շնորհակալություն եմ հայտնում ծնողներիս, քանի որ իրենց շնորհիվ ես չկործանվեցի,
որբ չմնացի, իմացա, թե ինչ է նշանակում մեծանալ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ, որտեղ տիրում է սեր և համերաշխություն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика