Արյան կարմիր գնդիկները շատացնելու համար օգտագործեք այս մեթոդը…

Թուլության զգացողությունն անընդհատ անհանգստացնո՞ւմ է ձեզ: Սա, հնարավոր է՝ արյան կարմիր գնդիկների պակասից է: Գոյություն ունեն տարբեր միջոցներ, որոնք լավացնում են արյունը, սակայն բնական միջոցներն ավելի արդյունավետ են: Բնական բաղադրիչներ պարունակող ըմպելիքները լավացնում են արյունը, դրանցից մեկը healthyfoodhouse կայքի ներկայացրած օշարակն է:

Այն պետք է խմել առավոտյան՝ դատարկ ստամոքսին, տարեկան 2անգամ՝ 15-20օր շարունակ: Բաղադրություն 1 կգ ճակնդեղ Կես կգ գազար 1 կիտրոնի հյութ 2-3 նարինջ 2 թթու խնձոր 500 գ մեղր

Պատրաստման եղանակը

Կտրատեք ճակնդեղը, խնձորն ու գազարը, հարեք բլենդերով: Կիտրոնն ու նարինջները քամեք, խառնեք ճակնդեղի խառնուրդին, ապա վերջում ավելացրեք մեղրը: Ամբողջը լավ խառնեք՝ մինչև մեղրը լուծվի, կարող եք ավելացնել նարինջները, քանի որ այս դեպքում նարինջը լավացնում է այս դեղամիջոցի համը:

Ամբողջ հյութը տեղափոխեք ապակե շշերի մեջ: Ամեն առավոտ դատարկ ստամոքսին 100մլ խմեք այս հյութից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика