Արդեն լրացել է 60 տարիս․ Օրեր առաջ որոշեցի կարճ զգեստ հագնել…Տղամարդիկ հաճոյախոսություններ էին անում, իսկ կանայք՝ քննադատում

Արդեն լրացել է 60 տարիս․ Օրեր առաջ որոշեցի կարճ զգեստ հագնել…Տղամարդիկ հաճոյախոսություններ էին անում, իսկ կանայք՝
քննադատում։Ուզում եմ պատմել մի քանի օր առաջ կյանքումս տեղի ունեցած միջադեպի մասին: Նախ նշեմ, որ 60 տարեկան եմ,
բայց հիանալի կազմվածք ունեմ:

Մեր կոլեգաներից մեկի ծննդյան տարեդարձն էր, ու բոլորիս ռեստորան էր հրավիրել: Երկար պտտվեցի խանութներով՝ հարմար հա-
գուստ գտնելու համար, ու ի վերջո ընտրեցի կարճ զգեստ, որին սիրահարվեցի առաջին հայացքից:Կարճ իրեր հազվադեպ եմ կրում,
բայց վերջերս բավականին մեծ քաշից եմ կարողացել ազատվել, ու հարմար առիթ էր նման զգեստ կրելու համար:

Նոր զգեստով կարծես ինքս ինձ շնորհակալություն հայտնեի՝ մարմնիս թերությունները վերացնելու համար:Մի խոսքով, հագա զգես-
տս,ծաղկեփունջն ու նվերը վերցրեցի ու գնացի ռեստորան:Շատ հյուրեր կային. և մեր կոլեգաները,և ընկերուհուս ծանոթները: Տղա-
մարդիկ առաջին իսկ վայրկյանից հաճոյախոսություններ արեցին՝ նշելով, որ շատ գեղեցիկ կազմվածք ու լավ ճաշակ ունեմ:

Իսկ ահա մի այլ պատմություն է կանանց հայացքները՝ դեպի ինձ ուղղված: Բոլորը կարծես չարացած լինեին, ակնհայտ էր, որ նա-
խանձում էին:Երբ վերադարձա տուն, որոշեցի, որ այլևս կարճ չեմ հագնի: Այնպիսի տպավորություն էր, որ նրանց չար հայացքները
դեռ ինձ վրա էին:

Ուղղակի մի բան չեմ հասկանում, ինչու կանայք չեն աջակցում միմյանց, ինչու են սիրում միայն բամբասել ու քննադատել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика