Առյուծներին՝ գրավիչ առաջարկներ, Խեցգետիններին՝ համբերատարություն․․․Հոկտեմբերի 23-29-ի աստղագուշակ
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Շաբաթը լուրեր կբերի, որոնք ձեզ կօգնեն պատասխաններ ստանալ վեճերի առիթ դարձած հարցերին: Դուք ծրագրերում որոշակ իություն կմտցնեք, կորոշեք՝ ինչ եք անելու հիմա, իսկ ինչն եք թողնելու հետոյին: Շրջապատողներին հասկանալի չեն լինի ձեր առաջնահերթությունները: Աշխատեք խուսափել չափից դուրս երկար ու մանրամասն բացատրություններից. ավելի կարևոր կլինի ժամանակին գործելը:
Հավանական են փոփոխություններ գործնական ոլորտում: Աշխատավայրում ծանրաբեռնվածությունը կարող է մեծանալ, բայց ձեր եկամուտներն էլ մի քիչ կաճեն: Չի բացառվում կարիերայի աճի համար հնարավորություններ բացվեն: Սակայն պետք է մտածել՝ արդյոք պատրաստ եք նոր պարտականությունների բեռին, ինչի պատճառով անձնական գործերը ժամանակավորապես երկրորդ պլանում են հայտնվելու:
Մտերիմներն ամեն անգամ համաձայն չեն լինի ձեզ հետ, վեճերը հատկապես հավանական են շաբաթվա սկզբին: Սակայն կոնֆլիկտ ներ ու փոխադարձ վիրավորանքներ չեն լինի: Դուք հանգստություն կպահպանեք, կաշխատեք անձերին չանցնել ու ցանկացած զրույց առավելագույնս կառուցողական վարել: Շրջապատողները կհետևեն ձեր օրինակին, շաբաթվա վերջին կհաջողվի ամեն ինչի մասին պայմանավորվել:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Շաբաթը հաստատակամություն է պահանջելու: Եթե այն դրսևորեք, ապա հաջողության կհասնեք նույնիսկ այնտեղ, որտեղ իրավիճ ակը համարյա անհույս էր թվում: Երբեմն ստիպված եք լինելու ռիսկի դիմել, բայց ինտուիցիան անպայման կհուշի՝ արդյոք արժե դա անել: Դուք կլսեք նրան, ուստի հակասական արարքներ չեք գործի, չեք անի մի բան, ինչի համար հետո պիտի զղջայիք:
Գործնական հարաբերությունները ողջ շաբաթվա ընթացքում ներդաշնակ կլինեն: Դուք համախոհներ կգտնեք, կկարողանաք ձեր կողմը գրավել ոչ վաղ անցյալի մրցակիցներին: Ոգևորությունը, որով կանցնեք նոր գաղափարների իրագործմանը, տպավորություն կթողնի շրջապատողների վրա: Շատերը կուզենան միանալ ձեզ:
Ոչ մեծ տարաձայնություններ են հնարավոր մտերիմների հետ: Սակայն կհաջողվի արագ փոխհամաձայնության հասնել, բոլորը գոհ կմնան, ոչ ոք չի բարկանա ու չի վիրավորվի: Ձեր դիվանագիտական տաղանդների շնորհիվ կհաշտվեն նրանք, ովքեր երկար ժաման ակ է վիճել ու չէին շփվում իրար հետ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Շաբաթվա սկիզբը կարող է անհանգիստ ու լարված լինել, բայց հուսահատվելու կարիք չկա: Իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի: Նոր հնարավորություններ կբացվեն, նպատակներ կհայտնվեն, որոնց կուզենաք հնարավորինս արագ հասնել:
Դրական միտումների ազդեցությունը հատկապես նկատելի կլինի մասնագիտական ոլորտում: Որոշ Երկվորյակներ շատ գրավիչ գոր ծնական առաջարկներ կստանան, կկարողանան ամրապնդել իրենց դիրքերն ու բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Բայց դուք միայն սեփական գործերով չեք հետաքրքրվելու: Շրջապատողներին օգնելու հնարավորություն կունենաք: Դա աննկատ չի մնա. դուք նոր համախոհներ կգտնեք:
Օր օրի դուք ավելի ու ավելի առույգ, վճռական կդառնաք, տրամադրությունն էլ կլավանա: Շաբաթվա վերջը հաճելի անակնկալներով ու ճակատագրի նվերներով լի կլինի:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Շաբաթը համբերատարություն է պահանջելու: Հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի, եթե ոչ մի տեղ չշտապեք, ոտքի վրա որոշ ումներ չընդունեք, աշխատեք ամեն քայլը կշռադատել: Ընկերներն ու համախոհները կհասկանան, որ ճիշտ ռիթմ եք ընտրել ու նույն ձևով կգործեն, չեն փորձի աշխարհի բոլոր խնդիրները անհապաղ լուծել, կկենտրոնանան նրա վրա, ինչը տվյալ պահին իրենց ուժեր ի սահմաններում է: Այնպես որ համատեղ աշխատանքը հաճելի կլինի, տարաձայնություններ չի բերի ու նույնիսկ կօգնի ընկերանալ:
Ձեզ համար կարևոր հարաբերություններում հավանական են նկատելի դրական փոփոխություններ: Փոխադարձ վիրավորանքներ, դժգոհություններ ու թյուրըմբռնում չեն լինի: Իսկ ահա մտերիմների հետ միասին հրաշալի ժամանակ անցկացնելու հնարավորութ յուն կլինի: Ուրախության առիթներ կունենան սիրահարված Խեցգետինները: Չի բացառվում նոր ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք արագ կզարգանան:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Շաբաթը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Դուք արագ գլուխ կհանեք ցանկացած առաջադրանքից, իսկ նոր ծանոթներին պարզ կդառնա, որ շատ բանի եք ունակ: Չի բացառվում շուտով կարիերայի աճի կամ ձեզ մշտապես հետաքրքրած աշխատանքի հետ կապված գրավիչ առաջարկներ ստանաք: Խուսափեք ավելորդ համեստությունից: Ինչքան շատ մարդ իմանա ձեր հաջողություն ների մասին, այնքան լավ: Ստվերում մի մնացեք, առավել օգտակար կլինի աչքի առաջ լինելը: Ինչ-որ մեկը հնարավոր է նախանձի ձեզ, բայց հազիվ թե վնասի:
Չեն բացառվում տնային խնդիրներն ու թյուրիմացությունները, բայց դրանք լուրջ չեն լինի, արագ կհաջողվի ամեն ինչից գլուխ հա նել, եթե չտաքանաք: Շրջապատողները կզգան, որ բարյացակամորեն եք տրամադրված և իրենք չեն ուզենա վիճել: Շաբաթվա երկր որդ կեսը բարենպաստ կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Ձեզ բազում լավ նորություններ են սպասվում: Չեն բացառ վում հաջող գնումներն ու նվերները:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Շաբաթվա սկզբին մտքերը հավաքելը հեշտ չի լինի: Դուք կնախընտրեիք հանգիստ զբաղվել իսկապես կարևոր գործերով, բայց դա ձեզ դժվար հաջողվի: Անընդհատ ինչ-որ անսպասելի բան է տեղի ունենալու, այնպես որ պատրաստ եղեք վերամշակել ծրագրերը, երբեմն նույնիսկ արմատապես փոխել դրանք:Մարդիկ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու եք գտել ու հաճույքով համագործակ ցել, կարող են իրենց շատ տարօրինակ պահել, խախտել պայմանավորվածությունները, տհաճ կերպով զարմացնել: Ստիպված եք լինելու որոշ ժամանակ ծախսել բացատրությունների ու վեճերի վրա, և դա ձեզ հազիվ թե դուր գա:
Բայց չնայած բոլոր դժվարություններին, դուք հրաշալի գլուխ կհանեք և՛ ծանոթ առաջադրանքներից, և՛ լրիվ նոր գործերից: Սակայն ժամանակի հետ հոգնածություն կկուտակվի, ուստի շաբաթվա երկրորդ կեսին կուզենաք մի փոքր հանգստանալ, փոխել պայմաննե րը: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ ուրախացնել ու անպայման ժամանակ գտեք դրա համար:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Այս հաջող շաբաթվա հենց առաջին օրերին դուք միաժամանակ մի քանի խնդիր կլուծեք, այդ թվում՝ այնպիսիք, որոնք անհանգստա ցրել են և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Այդ օրերը հարմար կլինեն նաև հին գործերն ավարտելու և եզրահանգումներ անելու համար: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ դուք ցանկացած դժվարություն կհաղթահարեք:Շաբաթվա կեսը հաճելի ծանոթ ություններ ու հաջող բանակցություններ է խոստանում: Կարևոր հարցերից շատերը հնարավոր կլինի քննարկել ոչ ֆորմալ միջավայ րում, ինչի շնորհիվ արագ լուծում կգտնվի: Նախկինում բացառապես ֆորմալ բնույթ կրող հարաբերություններն ավելի անկաշկանդ, համարյա ընկերական կդառնան: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև ուսման համար: Դուք միանգամից կմտապահեք ամենը, ինչ պետք է, իսկ շուտով նաև կիրառում կգտնեք ձեր տաղանդներին:
Շաբաթվա վերջին լավ է խուսափեք գերհոգնածությունից ու սթրեսային իրավիճակներից: Հետևեք ձեզ. եթե ավելի դյուրագրգիռ եք դարձել, ավելի հաճախ եք բարկանում, ապա ամենայն հավանականությամբ ձեր հանգստանալու ժամանակն է: Շեղվեք միապաղաղ ությունից, զբաղվեք մի բանով, ինչը հոգեհարազատ է ձեզ:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի: Հրաշալի գաղափարներ կունենաք: Բայց դրանց իրագործմանը կարելի է ավելի ուշ անցնել: Իսկ մինչ այդ դրանք մանրամասն մտածեք, խորհրդակցեք վստահելի մարդկանց հետ: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտ ան, կկիսվեն իրենց փորձով, կպատմեն, թե ում կարող եք դիմել օգնության խնդրանքով: Շատ Կարիճներ հեռվից լավ նորություններ կստանան:
Շաբաթվա կեսը հարմար կլինի բարդ գործեր ու մասշտաբային նախագծեր ստանձնելու, ուրիշների ուժերից վեր եղած խնդիրների լուծմանն անցնելու համար: Դուք չեք շտապի, համառ կլինեք ու անպայման սկսածն ավարտին կհասցնեք: Շուտով գրավիչ հեռանկա րներ կբացվեն այս շաբաթ նոր բան սովորող Կարիճների առաջ:
Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան մեծ ուշադրություն կուզենաք հատկացնել անձնական հարաբերություններին: Մտերիմն երի հետ շփումները կուրախացնեն, տարաձայնությունների, վեճերի ու վիրավորանքների առիթներ չեն լինի: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, փոփոխություններ, որոնց վաղուց էիք սպասում:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Շաբաթը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Շրջապատողն երին առանց դժվարության կհասկանաք, արագ կկռահեք, թե ինչ են նրանք իրականում ուզում և ինչի մասին են երազում: Մարդիկ, որոնց մոտ առաջ համակրանք չէիք վայելում, կզարմանան, որ նախկինում ձեր արժանիքները չեն նկատել ու կփորձեն ընկերանալ ձեզ հետ: Ոչ վաղ անցյալի մրցակիցները զարմանալիորեն խաղաղասեր կլինեն ու նույնիսկ ձեզ համագործակցություն կառաջարկեն:
Արագ կլուծվեն բարդ հարցերը, այդ թվում՝ այնպիսիք, որոնց երկար ժամանակ չէիք համարձակվում անցնել: Բանը միայն իրադար ձությունների բարենպաստ ընթացքի մեջ չի լինի, այլև նրա, որ ժամանակին նախաձեռնող կլինեք ու միանգամից նպատակին տան ող ճիշտ ուղին կգտնեք:Շաբաթվա վեջին օրերին մտերիմների հետ շատ նրբանկատ ու համբերատար կլինեք: Նրանք անպայման կգնահատեն դա: Այս ժամանակահատվածը հարմար կլինի նախկինում տարաձայնությունների առիթ դարձած հարցերը հանգիստ քննարկելու համար:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Արդյունավետ շաբաթ է, որը հարմար կլինի պիտանի գործերի համար: Դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք ձեզ չեն վախեցնի, առաջ եկած խոչընդոտներն էլ չեն կանգնեցնի ձեզ: Բաց մի թողեք նոր բան սովորելու, նոր ծանոթներից կամ հին ընկերն երից պիտանի ինֆորմացիա ստանալու հնարավորությունը: Ուրիշի փորձը արժեքավոր կլինի, դրա շնորհիվ դուք ավելի արագ նպա տակին տանող ուղի կգտնեք:
Բաց մի թողեք մասնագիտական միջոցառումների այցելելու հնարավորությունը. այնտեղ ձեզ հետաքրքիր հանդիպումներ են սպաս վելու: Մարդիկ, որոնց հետ այս շաբաթ կշփվեք, շուտով կհիշեցնեն իրենց մասին, իսկ հետո կարևոր ծառայություններ կմատուցեն: Աշխատեք կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք թույլ են տալիս կոնկրետ, շոշափելի արդյունք ստանալ: Այս շաբաթ շատ կարևոր կլինի ամպերում չսավառնելն ու նախապատվությունը պրակտիկ առաջադրանքների լուծմանը տալը:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Շաբաթն արժե սկսել ամենակարևոր գործերից. դրանցից մինչև չորեքշաբթի բավական հեշտ գլուխ կհանեք, անհրաժեշտ արդյունք ին հասնելու համար էլ մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա: Դուք սկսածը ավարտին կհասցնեք, նույնիսկ եթե աջակցություն չստանաք: Ուրիշի օրինակին չեք հետևի, շատ առաջադրանքներ լուծելու սեփական եղանակը կգտնեք: Սկզբում դա կզարմացնի շրջապատողներին, իսկ հետո հիացմունք կառաջացնի, քանի որ փայլուն արդյունքի կհասնեք:
Շաբաթը բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Դուք ցանկացածի հետ կկարողանաք պայմանավորվել, եթե թեկուզ մեկ ընդհանուր բան ունենաք: Չի բացառվում հաջողվի ուժեղ համախոհներ գտնել: Նրանք շատ նախաձեռնություններում կաջակց են ձեզ, հաճույքով կմասնակցեն ձեր ամենամասշտաբային ծրագրերի իրագործմանը:Հուզական դաշտը բարենպաստ կլինի շաբաթ վա երկրորդ կեսին: Դուք դատարկ բաների պատճառով չեք հուզվի, ապագային լավատեսությամբ կնայեք:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հավանական են դրական փոփոխություններ: Ճիշտ է, դրանք արագ տեղի չեն ունենա, այնպես որ համբերությամբ զինվեք ու մի հուզվեք: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է, հնից չկառչելն է. մի փորձեք պահպանել այն, ինչն արդեն ձեզ համար կորցրել է իր արժեքը:
Գործնական բանակցությունները հաջող կանցնեն: Դուք ձեր ճշմարտացիության մեջ կկարողանաք համոզել նույնիսկ նրանց, ովքեր նախկինում կասկածել են, նոր համախոհներ կգտնեք, որոնց մեջ կլինեն շատ ազդեցիկ մարդիկ: Շաբաթը հարմար կլինի գործարք ների և գնումների, կարևոր փաստաթղթեր ձևակերպելու, վիզաների, սերտիֆիկատների, թույլտվությունների տրամադրմամբ զբ աղվող պետկազմակերպություններին դիմելու համար:Անձնական հարաբերությունները միշտ չէ, որ թեթև ու հարթ կլինեն:
Չեն բացառվում տարաձայնություններն ընտանիքում, անհասկացողության պահերը նույնիսկ ամենամտերիմների հետ շփումներ ում: Սիրահարված Ձկները երբեմն չափազանց կասկածամիտ ու խանդոտ կլինեն, ընդ որում՝ առանց հիմքերի: Բայց բացասական միտումների ազդեցությունը ժամանակավոր բնույթ կկրի: Դուք անպայման ներդաշնակությունը, փոխհասկացողությունն ու վստահ ությունը վերականգնելու շանս կունենաք. բաց մի թողեք այն:
