Այս հրաշք ըմպելիքի միջոցով Դուք կազատվեք մի շարք հիվանդություններից, որոնցից են.Ասթմա, բրոնխիտ, ալերգիա…

Ես ուժեղ ալերգիա և ասթմա ունեի, որն ինձ շատ էր տանջում, մշտապես ինձ վատ էի զգում:Գնացի ալերգոլոգի մոտ, ինձ մի շարք դեղեր դուրս գրեց, բայց դրանք կարճ ժամանակով էին վերացնում ախտանիշերը, ես նորից ու նորից էի հիվանդանում:

Ընկերս ինձ այս բաղադրատոմսը տվեց, որը մի քանի տարի օգտագործում էր և հաջողությամբ բուժում էր հազը, գրիպն ու մրսածությունը:Ես փորձեցի, և արդյունքն ինձ զարմացրեց, ասթման և ալերգիան սկսեցին ավելի ու ավելի հազվադեպ դրսևորվել: Հիմա արդեն դրանց մասին մոռացել եմ: ներկայացնում է այդ միջոցը, որի բաղադրատոմսը շատ պարզ է, միայն բնական բաղադրիչներ է պարունակում:

Այս միջոցն օգնում է կանխել գրիպը, հարուստ է հակաօքսիդանտներով, բուժում է գրիպը, բրոնխիտը, մրսածությունը, վիրուսային և բակտերիալ վարակները, արդյունավետ է ասթմայի և ալերգիայի բուժման համար:

Բաղադրիչները՝

  • 1/2 բաժակ շամբուկի չորացրած պտուղներ
  • 3 բաժակ ջուր
  • 1 բաժակ բնական մեղր
  • 2/3 բաժակ խնձորի բնական քացախ
  • Պատրաստումը՝

    Կաթսայի մեջ ջուր լցրեք և ավելացրեք շամբուկի պտուղները: Հասցրեք եռման և դանդաղ կրակի վրա եռացրեք 30 րոպե: Թողեք թրմվի 1-2 ժամ, հետո քամեք, ավելացրեք մեղրն ու լավ խառնեք: Հետո ավելացրեք խնձորի քացախը: Լցրեք ապակե տարայի մեջ և դրեք սառնարան, կարելի է պահել մինչև 6 ամիս:

    Կիրառումը՝

    Մեծահասակներին խորհուրդ է տրվում օգտագործել օրական 1-ական ճ. գ., 8 տարեկանից մեծ երեխաներին՝ 1-ական թ. գ.:

    Խառնուրդին կարող եք ոչ մեծ քանակությամբ ջուր ավելացնել:Եթե այն օգտագործում եք որպես գրիպի, մրսածության կամ հազի դեմ միջոց, կարող եք նույնպիսի չափաբաժին ընդունել, բայց ամեն ժամը կամ 2 ժամը մեկ:

    ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․

    Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: texekatu.ru կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

    Понравилась статья? Поделиться с друзьями:
    Яндекс.Метрика