Ամուսնուս ստորությունը սահմաններ չի ճանաչում․․․Օրեր առաջ իմ առաջ պայման դրեց, կամ՝ երեխաները, կամ՝ փողը։Ամուսնուս
հետ ծանոթացա, երբ նա դեռ նոր էր հեռացել ծնող ների տնից, գյուղից եկել էր քաղաք։ Սովորական գյուղացի տղա էր, առանձնա-
պես ոչ մի բանով չէր տարբերվում։ Բայց ես նրան սիրահարվեցի մինչև ականջներիս ծայրը։ Այդ պահին 20 տարեկան էի, իսկ ապա-
գա ամուսինս՝ 26։

Կես տարի հանդիպում էինք, չնայած նրան, որ հայրս դեմ էր։ Ի վերջո նա զիջեց, հանձնվեց, և մենք ամուսնացանք։Հայրս մեր քաղա-
քում բավականին հայտնի, ազդեցիկ մարդ էր։ Ուներ իր բիզնեսը, որը շարո ւնակում էր ծաղկել և ավելի մեծ եկամուտ բերել։ Հայրս
ամուսնուս ընդունեց իր մոտ աշխատանքի, բաժնետեր դարձրեց։Շուտով ես հղիացա, զույգ երեխաներ ունեցա։ Ամբողջովին սուզվել
էի երեխաների և կենցաղի հետ կապված հարցերի մեջ, ամուսինս էլ ամբողջ ժամանակն աշխատավայրում էր անցկացնում։
7 տարի անց հայրս ծանր հիվանդացավ և ցավոք, նրան հնարավոր չեղավ փրկել։Բիզնեսն անցավ ամուսնուս ղեկավարության տակ,
քանի որ հայրս ոչ եղբայր ուներ,ոչ որդի,իսկ փեսային նա հասցրելէր ծանոթացնել գործի բոլոր մանրուքներին։5 ամիս անց ամուսինս
հայտնեց, որ աշխատանքի հետ կապված լուրջ խնդիրներ կան․ պարտքեր է կուտակել, և հիմա չի կարողանում տակից դուրս գալ։
Ստիպված եղա վաճառել հորս բնակարանը, որ փրկենք բիզնեսը։

Ստացվեց, բայց դա էլ երջանկություն չբերեց մեր ընտանիք։ Ամուսինս օրեցօր հեռվանում էր ինձանից, Ոչ ես էի նրան պետք, ոչ էլ
երեխաները։ Մի գեղեցիկ օր էլ նա հայտնեց, որ մեր հարաբերություններն ավարտված են և մենք պիտի տարբեր ճանապարհներով
գնանք։ Դա ինձ համար ծանր հարված էր․
-Դու այլևս չես վարի հորս բիզնեսը։

Իսկ ամուսինս էլ․․․ միայն ծիծաղեց։ Պարզվեց, որ և մեր բնակ արանը, և բիզնեսը նրա անունով է ձևակերպված։ Եթե նրան դատի
տամ, ինձանից կխլի երեխա ներին, քանի որ ես գործազուրկ տնային տնտեսուհի եմ։ Ամուսինս ինձ մի քանի օր ժամանակ տվեց․
-Գնում եմ հանգստանալու, 3 օրից կվերադառնամ։ Իսկ դու էլ ընտրիր․ կամ երեխաները, կամ գումարը։
Հիմա նստած եմ ճամպրուկներիս դիմաց և արտասվում եմ․․․ ի՞նչ անեմ։
