Ամուսինս սկսել էր իրեն տարօրինակ պահել․ Նրա գրպանում գաղտնի ձայնագրիչ տեղադրեցի․․․Ահա, թե ինչ պարզվեց

Ամուսինս սկսել էր իրեն տարօրինակ պահել․ Նրա գրպանում գաղտնի ձայնագրիչ տեղադրեցի․․․Ահա, թե ինչ պարզվեց:Մենք արդեն
7 տարի ամուսնացած ենք:Ժամանակի ընթացքում մենք սառել ենք միմյանց հանդեպ,կարծում եմ,բոլորի մոտ էլ այդպես է լինում: Ու-
նենք բազմաթիվ կենցաղային խնդիրներ, վարկեր, որոնք անվերջ են թվում:

Իսկ վերջին ամսվա ընթացքում ամուսինս սկսեց ուշ վերադառնալ տուն, և դա ամեն օր էր: Երբ հարցնում էի, թե ուր էր, պատաս-
խանում էր, որ աշխատավայրում է մնում, որոշել է լրացուցիչ աշխատել: Կասկածները տանջում էին ինձ: Չնայած, որ այլևս առաջ-
վա սիրահար զույգը չէինք, միևնույնն է, չէի ցանկանա, որ սիրուհի ունենար:

Ամուսնուս վարքն ինձ հանգիստ չէր տալիս, և ես որոշեցի գնալ ստոր քայլի. նրա գրպանում փոքր ձայնագրիչ դրեցի: Գիտեի, որ այդ
գրպանը չի օգտագործում, բայց միևնույնն է, վախենում էի, որ կնկատի:Օրվա վերջում եկավ ամուսինս: Նրա համար սեղան գցեցի,
վերցրեցի ձայնագրիչը և մտա լոգասենյակ: Բացեցի ջուրը, որ նա ոչինչ չլսի:

Որքան էի վախենում ձայնագրությունը միացնելուց…մտածում էի, որ դա կարող էր լինել մեր ամուսնական կյանքի վերջին օրը: Սկզ-
բում սովորական զրույցներ էին՝ կոլեգաների հետ: Խոսում էին աշխատանքի վերաբերյալ հարցերի շուրջ: Հետո սկսվեց բավականին
հետաքրքիր հեռախոսազրույց՝ մտերիմ ընկերոջ հետ: Ամուսինս պատմում էր, որ ընտանեկան խնդիրներ ունի, որ ինձ հետ արդեն
շատ դժվար է լեզու գտնել:

Ամուսինս ասում էր, որ ես նեղվում եմ, որ գումարի պակաս ունենք, դրա համար էլ փորձում է մի քիչ շատ աշխատել, որ կարողանա
արագ մարել վարկերը:Ես այնքան ամաչեցի:Որոշեցի մինչև վերջ չլսել ձայնագրությունը:Ձայնագրիչը գցեցի աղբը, գնացի ամուսնուս
մոտ և ամուր գրկեցի նրան:Ասացի, որ սիրում եմ, իսկ կենցաղային հարցերը ժամանակավոր են, կարևորը, որ մենք ունենք միմյանց:

Նաև մտքումս ներողություն խնդրեցի, բայց կարծում եմ, ավելի լավ կլինի, եթե նա չիմանա տեղի ունեցածի մասին:Հիմա վերանայել
եմ իմ պահվածքը, հասկացել եմ, որ այս ամենի մեջ կա նաև իմ մեղքի բաժինը:Հիմա ամեն ինչ կանեմ, որ մենք լինենք ավելի ուժեղ և
միասնական:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика