Ամառվա այս շոգ եղանակին ինչպես տան պայմաններում պատրաստել համեղ «շոկ-մանժե»
Փորձեք սրճարանային վայելքը տնային պայմաններում. այդքան սիրելի «Շոկ-մանժե»-ն միայն մենյուներից չէ հասանելի:
Ահա հեշտ և համեղ բաղադրատոմսը:
Պատրաստման համար անհրաժեշտ է՝
- 3 հատ ձու,
- 1,5 ճաշի գդալ շաքարավազ,
- 100 գ շոկոլադ,
- 100 գ կարագ,
- 1 ճաշի գդալ կոնյակ:

Ինչպես պատրաստել՝
Առանձնացնել դեղնուցները սպիտակուցներից: 3 սպիտա կուցներն առան ձին հարել, այնուհետեւ ավելացնել 1,5 ճաշի գդալ շաքա-րավազը և 3 դեղնուցները:Հալեցնել 100 գ շոկոլադը 100 գ կարագի հետ և ավելացնել հարված մասսային: Ամբողջին ավելացնել 1-2 ճ/գ կոնյակ և լցնել բաժակների մեջ:Դնել սառնարանը: Մատուցելուց առաջ կարող եք «Շոկ -մանժեի» վրա ավելացնել մանրացված ընկույզ:
Բարի ախորժակ
