Դիմակ՝ ճյուղավորված մազերի դեմ։ Մազերի յուղոտությունից ազատվելու համար բավարար է մի պտղունց աղն ավելացնել սովորական շամպունի մեջ։ Մազերի ծավալն ու սանրվածքի երկար թարմությունը երաշխավորված են։ Աղը կօգնի նաև ազատվել ճյուղավորված մազերից։ Դիմակ՝ բալզամով և աղով։
Այն մազերին ծավալ կհաղորդի, կդարձնի ավելի ուժեղ, ինչպես նաև կազատի ճյուղավորված մազերից։ Աղը խառնեք կոնդիցիոներին և մի փոքր տաքացրեք։ Մազերը մերսեք այս խառնուրդով ողջ երկարությամբ՝ հատկապես ուշադրություն դարձնելով ծայրերին։ Խառնուրդը մազերին պահեք 20 րոպե։

Դիմակ՝ կեֆիրով։ Հրաշալի միջոց է ներկված և բաց մազերի համար։ Բաղադրիչներ 1 ձվի դեղնույց 5 բաժակ կեֆիր 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ մի պտղունց աղ։ Խառնեք բոլոր բաղադրիչները, խառնուրդը քսեք մազերին ողջ երկարությամբ։ Գլխին թողեք 30 րոպե։ Լվացեք մազերը շամպունով։ Մեղրով ջուր։ Բաղադրիչներ 2 թեյի գդալ մեղր 1 պտղունց աղ 5 բաժակ ջուր կամ բույսի թուրմ (երիցուկ կամ անանուխ)։
Մեղրն ու աղը լցրեք տաք ջրի մեջ կամ բույսերի տաք թուրմի մեջ։ Մազերի ծայրերը մի քանի րոպեով դրեք թուրմի մեջ։
