Քույրս որդուն թողեց ինձ մոտ ու ասաց, որ հանգստյան օրերից հետո կտանի, բայց վերադարձավ միայն 5 տարի անց․․․Կրտսեր քու-
յրս մի օր խնդրեց,որ իր որդին երկու օր մնա մեր տանը:Ասաց, որ շատ կարևոր գործեր ունի:Զարմիկիս շատ եմ սիրում, երեխաներ
էլ նրա հասակակիցներն են, միասին շատ լավ խաղում են, այնպես որ մերժելու պատճառ չունեի: Բայց հանգստյան օրերը տևեցին 5
տարի…

Կիրակի երեկոյան զանգեցի քրոջս, որ իմանամ, թե երբ է գալու երեխայի հետևից: Նա պատասխանեց, որ պատրաստվում է նոր կյ-
անք սկսել, իսկ որդին իրեն խանգարում է…և ինքը չի ուզում վերադառնալ:Ես այնքան բարկացած էի, որ ուղղակի հնարավոր չէ նը-
կարագրել խոսքերով: Ես չեմ աշխատում, զբաղվում եմ երկու երեխաներիս դաստիրակությամբ, միայն ամուսինս է գումար վաստա-
կում: Առաջին մի քանի օրվա ընթացքում չգիտեի, ինչպես վարվել:
Բայց ի վերջո համարձակությունս հավաքեցի և խոսեցի ամուս նուս հետ, պատմեցի, ինչ է տեղի ունեցել: Մենք որո շեցինք տղային
թողնել մեր տանը, այդ ժամանակ նա 4 տարեկան էր: Առաջին ամսվա ընթացքում զարմիկս շատ էր կարոտում մորը, բայց ժամանա-
կի հետ սկսեց մոռանալ նրան:

Եվ ահա, 5 տարի անց մայր կոչվածը վերադարձավ: Նա տանջված շան նման էր, թվում էր, թե 15 տարով մեծ է, քան կա իրականում:
Մայրս ծեր է, նեղանալու ժամանակ չունի, ընդունել է դստերը: Իսկ ես չեմ պատրաստվում խոսել հետը:Նա ամեն օր գալիս է, որ տես-
նի որդուն: Երեխան օտարացել և հեռվացել է նրանից, ինձ մայրիկ է ասում:
Որոշել եմ, որ թույլ չեմ տա քրոջս վերցնել երեխային, նա արդեն իմ հարազատ որդին է դարձել:Բայց կասկածներ ունեմ, որ սխալ եմ
վարվում: Իսկ եթե երեխան մեծանա և մեղադրի ինձ սրա համար…
