Վայ, էս ինչ սև է, էս ինչ գեշ է․․․Թոռնիկս մամային ա քաշել, ափսոս, երևի տղայիս գեները թույլ են եղել,-ասաց սկեսուրս, երբ առաջին անգամ տեսավ նորածին երեխայիս

Վայ, էս ինչ սև է, էս ինչ գեշ է․․․Թոռնիկս մամային ա քաշել, ափսոս, երևի տղայիս գեները թույլ են եղել,-ասաց սկեսուրս, երբ առա-
ջին անգամ տեսավ նորածին երեխայիս։Իմ ու ամուսնուս տարիքային տարբերությունը 5 տարի է, ընդ որում ես եմ ավելի մեծ: Ես 30
տարեկան եմ, իսկ ամուսինս՝ 25: Հիմա մեր աղջիկը 2 տարեկան է:Սկեսուրս ինձ այդպես էլ չկարողացավ ընդունել իրենց ընտանիք՝
համարելով, որ արժանի չեմ իրենց որդուն, իսկ պատճառը տարիքս է:

Նա անընդհատ երեսով է տալիս այն փաստը, որ իր որդո ւց 5 տարով մեծ եմ: Այն, որ տգեղ չեմ, հիմար չեմ, կրթված եմ, աշխատում
եմ, անգամ իմ սեփական բնակարանն ունեմ, իրեն չի հուզում:Չի ուզում, որ իր տղայի կինը ես լինեմ ու վերջ: Բայց փորձում եմ ուշա-
դրություն չդարձնել նրա պահվածքին, առավել ևս, որ ամուս նության առաջին իսկ օրվանից առ անձին ենք ապրել, շատ ժամանակ
չեմ էլ հիշում նրա գոյության մասին:Նշեմ, որ սկեսուրս նույ նիսկ չբարեհաճեց գալ մեր հարսանեկան արարողությանը:

Մեր համատեղ կյանքի առաջին տարվա ընթացքում նա ամեն երեկո զանգում էր ամուսնուս, խոսում հետը, բայց իրեն այնպես էր
պահում,որ կարծես ես գոյություն չունեմ:Այդպես շարունակվեց մինչ դտսերս ծնվելը:Երբ դուրս գրվեցի հիվանդանոցից ու եկա տուն,
հայտնաբերեցի, որ սկեսուրս մեր տանն է, խոհանոցում ինչ-որ բան է պատրաստում: Ամուսնուցս նեղացա տհաճ անակնկալի պատ-
ճառով, չէ որ կարող էր զգուշացնել, իսկ նա ասաց, որ մայրը որոշել է փակել թշնամանքի էջը ու շփվել իմ ու թոռան հետ:

Ես տեսնում էի, որ ամուսնուս համար դա կարևոր է ու դրա հա մար էլ որոշեցի վար վել իր ուզածով: Բացի այդ, ծնողներս արտերկ-
րում են ապրում, ու եթե մեր կող քին լիներ խելացի ու իմաս տուն մեծ, ես դեմ չէի լինի:Սակայն բարի մթնոլորտը շատ կարճ տևեց:
Հենց որ աղջիկս արթնացավ, սկեսուրս վազեց մեր ննջարան, որ տեսնի երեխային: Ու նկատեցի, որ նրա դեմքի արտահայտությունը
կտրուկ փոխվեց, երբ տեսավ դստերս:

Վայ, էս ինչ սև է, էս ինչ գեշ է․․․Թոռնիկս մամային ա քաշել, ափսոս, երևի տղայիս գեները թույլ են եղել: Մեր ցեղին առհասարակ
նման չէ: Գիտես, աղջկաս երկու երեխաներն էլ ծնված օրվանից գեղեցիկ էին: Մեր գեներն են նրանց մեջ, զգացվում էր:

Չհասցրեցի բացել բերա նս, երբ ներս մտավ ամու սինս, ով ամեն ինչ լսել էր: Մոր ձեռքից բռնեց ու դուրս եկավ սենյակից:Մի քանի
րոպեից իմացա, որ նա մորը դուրս է հրավիրել: Հետո հաջորդ օրը զանգեց սկեսուրս, իբր հետաքրքրվում էր, թե ինչպես ենք, ես էլ
խնդրեցի առհասարակ անհետանալ մեր կյանքից:Եթե իմ հասցեին հնչած վիրավորանքները դեռ կարող եմ կուլ տալ, ոչ մեկին թույլ
չեմ տա նեղացնել երեխայիս:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика