Սկեսուրիս աչքերին նայել չեմ կարողանում․․․ Իրական պատմություն, որը կստիպի խոսելուց առաջ այսուհետ երկար մտածել։ Մի
քանի ամիս է, որ ամուսնացել էի ու բնակվում էի ամուսնուս ու սկե սրոջս հետ։ Մեր ամուս նությունը շատ հապճեպ եղավ։ Շատ սի-
րեցինք իրար, հետո նշանադրվեցինք, ապա տեղի ունեցավ մեր հարսանիքը։Ես գիտեի, որ ամուսինս դեռ տարիներ առաջ ընկերու-
թյուն էր արել մեկ այլ աղջկա հետ, բայց իրար չէին հասկացել ու վերջ դրել ընկերությանը։

Մենք երջանիկ էինք, բայց այդքան էլ համապատասխան չէինք իրար. նա բարձրահասակ էր, ես բավականին ցածրահասակ ու մի
փոքր թմբլիկ։ Սկեսուրս այդ կապակցությամբ խոսել էր ամուսնուս հետ, նա էլ անկեղծորեն ինձ ասել դրա մասին։ Բայց միեւնույն է
մենք ես եւ նրա մայրը փոխադարձաբար իրար հարգում էինք։Բայց ես նկատում էի,որ հաճախ ինչ-որ բան անելուց հետո, ափսոսան-
քով ասում էր Լիլիթին նման է, չէ՞:
Իսկ ամուսինս ժպիտով ասում էր՝ այո։ Ես արդեն մի քանի անգամ լսել էի այդ խոսքերն ու մտածել,թե Լիլիթը ամուսնուս նախկին ըն-
կերուհին է։ Ես կարծում էի նրանք ավելի շատ ցանկանում էին Լիլիթը լիներ այդ տանը, ոչ թե ես։ Մի օր, հերթական անգամ երբ սկե-
սուրս ասաց այդ խոսքերը ես չդիմացա ու ասացի.

-Դու կարծում ես ճի՞շտ ես անում, երբ ինձ նմանեցնում ես այդ Լիլիթին: Մի օր ես էլ նրա նման կլքեմ տղայիդ։
Ես արդեն հանգիստ էի, որ ասացի այդ խոսքերը, բայց նաեւ նկատեցի ինչպես այլայլվեց նրանց դեմքերը։ Ամուսինս բռնեց ձեռքիցս
ու ասաց, որ շտապ ներողություն խնդրեմ, այլապես նա ինձ դուրս կշպրտի։ Ես չէի հաս կանում` ինչ է կատարվում, բայց վախից նե-
րողություն խնդրեցի, իսկ սկսեուրս բարձ րաձայն լալիս էր։ Միայն ներողություն խնդր ելուց հետո ամուսինս ասաց, որ Լիլիթը նրա
քույրն է եւ 7 տարի առաջ ավտովթարից մահացել է։ Այս խոսքերից հետո ես մինչ օրս չեմ կարողանում նայել սկեսրոջս աչքերի մեջ։
