Չեմ պատրաստվում ապրել ամուսնացած երեխաներիս հետ․․Գուցե չհամաձայնեք ինձ հետ,բայց վստահ եմ,որ ճիշտ որոշում եմ կա-
յացրել։Արդեն մի քանի տարի առաջ ինքս ինձ համար որոշել եմ, որ չեմ ուզում ապրել ամուսնացած երեխաներիս հետ, և համարում
եմ, որ մեծահասակ երեխաները, առհասարակ, պիտի առանձին ապրեն:
Մի անգամից նշեմ, որ խոսքս չի վերաբեվում այն դեպքերին, երբ այլ տարբերակ չկա: Օրինակ, 2 տարի առաջ իրավիճակ ստեղծվեց,
երբ աղջիկս ընտանիքի հետ մնաց դրսում, բնակա նաբար, նրանք որոշ ժամանակ ապրեցին իմ տանը, բայց հեռացան անմիջապես
այն ժամանակ, երբ հնար ավորություն ստեղծվեց:

Ես սիրում եմ երեխաներիս և թոռներիս, բայց նախընտրում եմ առանձին ապրել: Ահա թե ինչու.
Ես ունեմ իմ գրաֆիկը՝ շուտ ժամի եմ պառկում քնելու և առավոտյան 4-ին արթնանում եմ,բարձր ձայնով հեռուստացույց եմ դիտում:
Երբ բոլորը միասին են ապրում, պետք է ամեն հար ցում հարմարվել մյուսների հետ:

Սնունդի հարցում տարբեր նախասիրությունները: Կարելի է բոլորի համար առանձին պատրաստել,բայց այդ ժամանակ մթերք գնելն
ու մի քանի տեսակի ուտեստ պատրաստելը ժամա նակի հետ անտանելի է դառնում:
Տարբեր մոտեցումներ կենցաղին հարցերին և առհասարակ կյանքին:Ես արդեն մեծ եմ,չեմ սիրում աղմկոտ հավաքույթներ և տոներ:
Բայց չէ որ երեխաներս դեռ ունեն դրա կարիքը, այնպես որ ավելի լավ է բավար արվենք միմյանց տուն գնալով:

Բացի այս ամենից անխուսափելի են վեճերը՝ ծնողների և երեխաների միջև: Պարզապես չեն կարող լիովին համերաշխ լինել երկու
տարբեր սերունդների ներկայացուցիչները: Ես չեմ հոգնեցնում նրանց իմ խորհո ւրդներով, նրանք էլ ինձանից չեն նեղանում:
Իսկ դուք կիսու՞մ եք իմ տեսակետը:
