-Որոշիր, կամ ես, կամ՝ հիվանդ մայրդ․․․Ամուսինս ինձ ընտրության առաջ է կանգնեցրել

-Որոշիր, կամ ես, կամ՝ հիվանդ մայրդ․․․Ամուսինս ինձ ընտրության առաջ է կանգնեցրել

Ես միշտ ջանացել եմ լավ կին լինել, հնազանդվել եմ ամուսնուս, քանի որ միշտ կարծել եմ, որ կինը պետք է հնազանդ լինի և երբեք չհակառակվի ամուսնու կամքին:Բայց այժմ ես ստիպված եմ նրան հակառակվել՝ հանուն իմ մայրիկի:Ես ամուսնացած եմ շուրջ 20 տարի: Ջանացել եմ լինել լավ կին, լավ մայր, լավ հարս, բայց իմ ամուսնության օրվանից երբեք ոչինչ չեմ արել իմ ծնողների համար, որովհետև ամուսնուս և նրա ընտանիքին դուր չէր գալիս, որ ես փորձում էի ինչ որ բանով օգտակար լինել ծնողերիս:

Մայրիկս էլ ինձ միշտ խրատում էր, որ կինը պետք է ամեն գնով պահպ անի իր ընտ անիքի անդորրը:Վերջերս մայրիկիս մոտ առող-ջական լուրջ խնդիրներ ծագեցին, նա ծանր վիրահատության ենթարկվեց և խնամքի կարիք ունի: Ամուսնուս դուր չի գալիս, որ ես մի քանի ժամ մնում եմ մայրիկիս մոտ և արգելում է գնալ: Երբ ամեն անգամ մայրիկիս մոտից վերադառնում էի տուն, նա մեծ վիճա-բանություն էր սարքում, ինձ վիրավորում, որ ես անտեսում եմ ընտանիքս հանուն ինչ-որ հիվանդ կնոջ:

Նրա խոսքերը խոցում էին սիրտս, բայց խնդրում էի նրան մի փոքր հանդո ւրժող լինել մինչև մայրս կապաքինվի: Բայց նա իմ առաջ հարց դրեց. ընտրիր ընտանիքդ թե՞ մայրիկդ: Եվ ես ընտրեցի մայրկիս:Ես չեմ կարող թողնել մայ րիկիս անօգնական վիճակում, չեմ կարող առանց խնամքի թողնել հիվանդ մորս, ով անքուն գիշերներ է անցկա ցրել ինձ մեծացնելու համար, ով հայրիկիս հետ միասին օր ու գիշեր աշխատել է, որպեսզի ես լավ ուսում ստանամ, երբեք ինձ միայնակ չի թողել իմ դժվարին պահին:

Ես ընտրեցի մայրիկիս խնամքը և հեռացա նրանից: Միթե՞ ես այդպես կարող էի սխալվել:Երբ նրա մայրիկին էի խնամում, նա ասում էր, որ ես պարտավոր եմ, բայց երբ իմ մայրիկին պիտի խնամեմ, նա ինձ ընտրության առաջ է կանգնեցնում: Միթե՞ ես այդքան տարի նրան չեմ ճանաչել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика