Մեր առաջին Նոր տարին էր, յուրահատուկ ոգևորությամբ էի դրան պատրաստվում, բայց․․․Ամուսինս որոշեց այն դիմավորել նախկին կնոջ ու երեխաների հետ, չգիտեմ ինչ անեմ

Մեր առաջին Նոր տարին էր, յուրահատուկ ոգևորութ յամբ էի դրան պատրաստվում, բայց․․․Ամուսինս որոշեց այն դիմավորել նախ-
կին կնոջ ու երեխաների հետ, չգիտեմ ինչ անեմ։Կարծում եմ,միակ մարդը չեմ,ով հայտնվել է նման իրավիճակում։ Շատերի ամուսին-
ներն են պատասխանատու առաջին ընտանիքի բարեկեցության համար։

Իմ ամուսնու նախկին կինը պարբերաբար օգնություն է խնդրում նրանից՝ ինչպես ֆինա նսական, այդպես էլ բարոյական։ Նա բողո-
քում է, որ երեխա ները շատ են կարոտում հորը, ավելի ճիշտ՝ նրա գումա րային աջա կցությանը։ Իսկ ալիմենտների պարտաճանաչ
վճարումը իրավիճակը չի փոխում։Երբեք չեմ ցանկացել ամուսնունալ ընտանեկան պատմություն ունեցող տղամարդու հետ, բայց դե
սրտին չես հրամայի։

Թեպետ մենք ընդա մենը 6 ամիս առաջ ենք ամուս նացել, բայց արդեն հասցրել եմ զգալ այդ ամենի բացասական կողմերը։ Քանի որ
սա մեր առաջին Նոր տա րին էր, որ պիտի միասին անցկաց նեինք, ես առան ձնահատուկ ոգևորությամբ էի դրան պատրաստվում։
Մի ամիս առաջ սկսել էի զարդարել տունը, առևտուր անել, նվերներ գնել, անգամ ամուս նուս երեխ աների համար էի անակնկալներ
պատրաստել։

Ես ադեկվատ մարդ եմ, հասկանում եմ, որ հոր և երեխաների կապն անխզելի է, բայց նախկին կնոջ հետ մի տան մեջ Ամանոր դիմա-
վորելը առնվազն տարօրինակ է։Մի խոսքով,մի քանի օր եփեցի-թափեցի,մեր տունը վերածեցի գեղեցիկ ու համեղ անկյունի,երբ դեկ-
տեմբերի 31-ին եկավ ամուսինս ու ասաց, որ երեխաները լացում են ու իր հետ են ուզում լինել կեսգիշերին։ Հա, ի դեպ երեխաներ ա-
սելով՝ ի նկատի ունի 10 տարեկան որդուն ու 14 տարեկան դստերը։

Կարծում եմ, նրանք բավականին մեծ են, որ հասկանան ՉԻ ՍՏԱՑՎԻ բառը։Անկասկած,մայրն է նրանց ստիպել արտասվելով զանգել
հորը, երևի նա դեռ հույս ունի, որ կմիանան։Ես ոչինչ չասացի ամուսնուս։ Երբ նա դուրս եկավ տնից, ես էլ ամեն ինչ թողեցի կիսատ,
հավաքվեցի ու եկա ընկերուհուս տուն։Այդ օրվանից ամուսնուս հետ կապի դուրս չեմ եկել, բայց չեմ էլ որոշել, թե ինչ պիտի անեմ․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика