Հարսանիքիս օրը մայրս ինձ մի կարևոր բան ասաց․ -Ուզում եմ, որ դու մի բան ականջիդ օղ անես, այստեղ․․․Նրա խոսքերը դարձան
երջանիկ կյանքիս գրավականը
Երբ ամուսնանում էի մայրս ինձ ասաց. հայրական տունը քո տունն է, բայց ուզում եմ, որ դու մի բան ականջիդ օղ անես, այստեղ ի-
րերով կարող ես վերադառնալ միայն մեկ անգամ, տուն-տունիկ խաղալ չկա: Ամուսնական կյանքը լի է դժվարություններով, բայց դր
անք հաղթահարել է պետք: Ամեն անգամ, երբ կցականաս ամուսնուդ ասել,ես հեռանում եմ, հիշիր, դա պետք է լինի հստակ որոշում,
և ունենա լուրջ դրդապատճառ:

Եթե խնդիր է ծագում, ապա խնդիրը պետք է լուծես հենց ամուսնուդ հետ:Միշտ հիշիր, աղջիկս,խնդիրը պետք է քննարկել, լուծել թե-
կուզ երբեմն ծանր ու երկար խոսակցությունների միջոցով: Միշտ արտահայտիր քո կարծիքը, բայց պետք է հաշվի նստես ամուսնուդ
կարծիքի հետ: Նա է տան գլխավորը:Հիշիր, երբեք խնդրներդ մի հրապարակայնացրու, մի քննարկիր ուրիշների հետ, ոչ մայրիկի, ոչ
ընկերուհիների, ոչ հարևանների, ոչ սոցցանցերում, բոլոր խնդիրները մնում են տան պատերի ներսում:
Դուք կհաշտվեք, կխաղաղվեք, իսկ շրջապատում կշարունակել մտածել, որ նա վատ ամուսին է, կամ դու ես ստում: Երբեք ոչ ոքի չը-
բողոքես ամուսնուցդ:Ընտանիքում ամեն ինչ ընդհանուր է, թե փողը,թե գույքը,Երբ անհարմարավետություն զգաս անմիջապես կիս-
վիր ամուսնուդ հետ, որպեսզի մի օր ներսումդ կուտակված լավան դուրս չժայթքի:
Երբեք չխաբես ու չստես ամուսնուդ, երբեք:

Բայց հիշիր մի կարևոր բան, վաղը կարող է ամեն ինչ փոխվել, երբեք կյանքդ ամբող ջությամբ մի վստահիր ուրիշ մա րդու և երբեք
հույսդ լիովին մի դիր նրա վրա: Միշտ մտածիր,թե ինչ կլինի քեզ հետ, եթե նա հանկարծ չլինի, կամ ինչ կլինի նրա հետ, եթե հանկարծ
քեզ հետ մի բան պատահի: Հիշիր ցանկացած պահի կարող ես միայնակ մնալ :
Մի կորցրու ընկերներիդ, ամուսնուցդ ֆինանսական կախվածության մեջ մի ընկիր, հիշիր, որ դու ազատ մարդ ես, որ քո կամքով ես
որոշել ապրել այդ մարդդու հետ ու այդ մարդու կողքին և նա նույնպես ազատ մարդ է,և իր կամքով է ապրում քեզ հետ ու քո կողքին:
Ապրիր երկար ու երջանիկ
