Երեկոյան դուռս թակեցին, բացեցի ու ապշեցի․․․Կնոջս սիրեկանի կինն էր, ասաց, որ ամեն ինչում ես եմ մեղավոր։Ուզում եմ գրել իմ
տխուր պատմության ավարտի մասին…կնոջս դավաճան ության մասին…որ տեղի է ունեցել երկու օր առաջ: Ես ու կինս հերթական
անգամ խոսե ցինք ամեն ինչի մասին. մեր մասին, երեխայի, միմյանց հանդեպ զգացմո ւնքների…այս անգամ առանց արցունքների և
էմոցիաների:

Որոշեցինք, որ կփորձենք հարթել ամեն ինչ: Բայց ամեն ինչ այլ կերպ եղավ. մեր տուն եկավ կնոջս սիր ուհու կինը, նա ամուսնու հե-
ռախոսի մեջ գտել էր նրանց երկխոսությունը: Նա մեղադրեց կնոջս,որ քանդել է իր ընթանիքը, ամուսնուն նվիրում է իմ կնոջը, վերց-
նում երկու երեխաներին և հեռանում:Կինս մի ամբողջ օր գլուխը չէր բարձրացնում, անդադար արտասվում էր: Ես փորձում էի հան-
գստացնել նրան, բայց, հավանաբար, ես այն մարդը չէի, ում նա կցանկանար տեսնել իր կողքին:
Առավոտյան կինս հավաքեց իրերը և ասաց, որ այլևս չի կարող այսպես, իր վրա շատ մեծ բեռ կա: Թողեց երեխային՝ ասելով, որ ես
լավ հայր եմ, և գնաց տանից: Կարծում էի նրա մոտ է գնացել, Աստված նրանց հետ…Ահա և ավարտվեց իմ ամուսնությունը: Տարօ-
րինակ է, բայց չեմ զղջում դրա համար:

Երեկ էլ զանգել էր զոքանչս, ասաց, որ աղջիկն իր տանն է ապրում, խնդրում էր՝ գնալ նրա հետևից, փորձել վերականգնել ամեն ինչ:
Ես ոչինչ չպատասխանեցի, ասացի, որ արդեն շատ ուշ է:Աստիճանաբար ամեն ինչ դասավորվում է. երեխային տանում եմ մանկա-
պարտեզ, գնում եմ աշխատանքի: Մի խոսքով, գոհ եմ իմ կյանքից:
Իսկ կնոջս և նրա սիրեկանին ներել եմ:Պետք է ապրել ներկայով, այլ ոչ թե կուտակել չարություն նրա համար, ինչ եղել է անցյալում:
