Ես էլ չեմ կարող տարեց մորս հետ․․․Նրա պատճառով նույնիսկ տուն չեմ ուզում գնալ։ Նախկինում ես անգամ չէի պատ կերացնում,
թե տարիքի հետ խնդիրները որքան են լրջանում: Խոսքս մարդկանց հարաբերությունների մասին է: Ես մտածում էի, որ հենց մեծա-
նամ, մայրս կսկսի հասկանալ ինձ,սակայն նա առաջվա նման ինձանից ամեն հարցում դժգոհում է:Ես մորս միակ երեխան չեմ, ինձա-
նից 3 տարով մեծ եղբայր էլ ունեմ:

Մայրիկս մեզ բավականին մեծ տարիքում է ունեցել. եղբորս 42 -ում, ինձ՝ 45-ում: Զարմանալի չէ, որ նրա համար երկու հղիություննե
րը հրաշք էին, չէ որ ինքն արդեն հույսը կտրել էր, որ երբևէ կկարողանա մայրանալ: Հայրիկս նույնպես երջանիկ է եղել: Մայրս չէր
թաքցնում, որ իրենք կրկնակի ուրախ էին, քանի որ առաջնեկը տղա էր: Դե այն տարիներին այդպես էր ընդունված:
Հայրս հեռացավ կյանքից, երբ 17 տարեկան էի: Ես մինչև հիմա կարոտում եմ նրան,քանի որ շատ էի սիրում, բացի այդ, միշտ վախե-
ցել եմ մորս հետ միայնակ մնալուց:Հայրս միշտ օգնում էր ինձ ու եղբորս, կանխարգելում էր մեր ու մայրիկի վեճերը: Մայրս իսկապես
չափազանց բարդ բնավորություն ունի:

Հորս դեպքից հետո եղբայրս առաջին իսկ հնարավորությունը բաց չթողնելով՝ մեկնեց ԱՄՆ, իսկ ես մնացի այստեղ:Հիմա մայրս 80
տարեկան է, ես՝ 35: Ամուսնացած չեմ, գտնվում եմ մորս լիարժեք վերահսկողության ներքո: Նա ուզում է, որ իմ ամեն ազատ րոպեն
տրամադրեմ իր հետ շփմանը, իսկ ես չեմ կարողանում, ուզում եմ երբեմն միայնակ պառկել, հանգստանալ:

Նա զանգում է ինձ օրվա ընթացքում՝ հաշվի չառնելով, որ աշխատանքի եմ:Բացի այդ մայրս փորձում է համոզել, որ անօգնական չէ:
Դուրս է գալիս խանութ՝ մոռանալով հագնել վերարկուն, կամ որոշում է ինչ-որ բան պատրաստել ու արդյունքում փչացնում է և մթե
րքը, և կաթսան, և գազօջախը: Արդեն ուժ չունեմ, ուզում եմ ապրել իմ կյանքով, այլ ոչ թե անդադար զվարճացնել մորս:
