Գնում էի տուն, երբ աստիճանների մոտ նկատեցի, որ հարևանուհուս երկու երեխաները թակում են դուռը և խնդրում իրենց ներս թողնել…-Մայրիկ, մենք մրսել ենք ու քաղցած ենք

Գնում էի տուն, երբ աստիճանների մոտ նկատեցի, որ հարևանուհուս երկու երեխաները թակում են դուռը և խնդրում իրենց ներս
թողնել…-Մայրիկ, մենք մրսել ենք ու քաղցած ենք

Այդ օրը դրսում շատ ցուրտ էր՝ սառը քամի էր և ձյուն: Ես կանդառից մի կերպ վազելով հասա տուն, իսկ երկրորդ հարկում ինձ տը-
հաճ անակնկալ էր սպասում: Ցավալին այն էր, որ այդ տեսարանն առաջին անգամ չէի տեսնում: 8 տարեկան աղջնակը ցրտից կապ-
տել էր, նա իր բաճկոնը գցել էր 3 ամյա կրտսեր եղբոր ուսերին:

-Նորից քնե՞լ է,-հարցրեցի նրանց:

-Այո, մեր տանը էլի շատ հյուրեր կային, և մայրիկս մեզ ուղարկել է դուրս՝ զբոսնելու: Մենք ամբողջ օրը դրսում ենք եղել, իսկ հիմա
նա չի բացում դուռը…- լացը մի կերպ զսպելով՝ ասում էր Ալինան:

-Իսկ ես քաղցած եմ…-տխուր ձայնով ասաց փոքրիկ Արսենը:

Ես երեխաներին տարա իմ տուն, նրանց տաք թեյ և ձվածեղ հյուրասիրեցի: Անցյալ անգամ էլի էի բերել, բայց նրանց մայրն ասաց, որ
հաջորդ անգամ ոստիկանների կկանչի, եթե իր երեխաներին նորից առանց թույլտվության կանչեմ իմ տուն: Բայց ես չեմ կարող թող-
նել նրանց դրսում…Երեխաների համար հեռուստացույց միացրեցի, և կես ժամ անց նորից իջա անպիտան կնոջ տուն:

Սկսեցի ամբողջ ուժով թակել, բայց ապարդյուն էր: Ես վերադարձա և երեխաներին տարա քնելու:Զանգեցի ոստիկանություն և ներ-
կայացրեցի իրավիճակը: Երբ իրավապահ մարմինները տեղ հասան, սարսափելի տեսարանի ականատես եղան. երեխաների մայրը
պառկած էր անգիտակից վիճակում, հավանաբար ալկոհոլի ազդեցությունից էր: Նրան տարան շտապօգնության մեքենայով:

Ոստիկանները մի քանի փաստաթուղթ տվեցին,որ ստորագրեմ և երեխաներին կարողանամ ժամանակավոր պահել իմ տանը: Գիշե-
րը հարևանուհիս մահացավ վերա կենդանացման բաժանմ ունքում:Այժմ երեխաներին սպառնում էր մանկատուն գնալը…նրանք ոչ
մի բարեկամ չունեին: Բայց ի՞նչ անեմ ես:

Ամբողջ կյանքս միայնակ մեծացրել եմ որդուս, հիմա նա ուրիշ քաղ աքում աշխատում է, շուտով կամուսնանա, թոռներ կունենամ…
այս երեխաներին չեմ կարող թողնել իմ տանը:Մտորումներս ընդհատվեցին ոստիկանի թակոցից: Բացեցի դուռը: Նա ներս մտավ և
ասաց.

-Տիկին Աննա, ձևակերպեք երեխաների խնամակալությունը: Պետությունը կօգնի ձեզ: Երաշխավորում եմ: Յուրաքանչյուր երեխայի
համար էլ նպաստ կստանաք: Մի թողեք, որ մանկատուն ընկնեն:

Սրտիցս արյուն էր գնում, խիղճս տանջում էր…Որոշեցի խորհրդակցել որդուս հետ.նա ցրեց իմ բոլոր կասկածները, ասաց, որ ես հի-
անալի մայրիկ կլինեմ և ավելի լավ է երեխաների հետ ապրեմ, քան միայնակ:4 տարի անց չեմ զղջում որոշմանս համար, այժմ ունեմ
3 հրաշք երեխա: Քույրն ու եղբայրը անհոգ մեծանում են իմ տանը, ինձ արդեն մայրիկ են անվանում, իսկ ես իսկապես երջանիկ եմ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика