Այլևս ուժ չունեմ տարեց մորս հետ ապրելու․․․Ու՞ր տանեմ նրան, ի՞նչ անեմ չգիտեմ․․․ Ինչու՞ պիտի ես հոգամ նրա կարիքները։Տարեց
մորս հետ ապրելու ուժ չունեմ այլևս․․․Երբեք չեմ մտածել,որ դա կարող է ինձ համար մեծ խնդիր դառնալ,բայց հիմա էլ չեմ դիմանում։
Ընտանիքում երկու երեխա ենք․ ավագ եղբայրս ու ես։ Մայրս մեզ բավա կանին մեծ տարիքում է ունեցել, 42 տարեկանում՝ եղբորս,
ինձ էլ՝ 45-ում։

Սակայն դա ոչ մի կերպ չի ազդել մեր առողջականի կամ դաստիրակության վրա։Զգացվում էր իհարկե, որ մայրս մեծ է, շատ հարցե-
րում դժվարանում էր, բայց ես ու եղբայրս ոչ մի բանի պակաս չենք ունեցել, բողոքելու պատճառ չունենք։ Հայրս հեռացավ կյանքից,
երբ 17 տարեկան էի։ Բոլորիս համար մեծ հարված էր, սակայն մորս ուժի շնորհիվ բոլորս կարողացանք առաջ շարժվել ու շարունա-
կել կյանքը։
Համալսարանից հետո եղբայրս ԱՄՆ-ից աշխատանքի առաջարկ ստացավ ու մեկնեց այնտեղ, իսկ ես մնացի Հայաստանում։ Հիմա
մայրս 79 տարեկան է, նրան շուրջօրյա խնամք է պետք։ Նա մոռանում է անջատել արդուկը կամ գազը, չնայած ես նրան բազմիցս
եմ խնդրել ոչինչ չանել։

Մայրս վաղ առավոտից գնում է խոհանոց ու սկսում ինչ-որ բան պատրաստել։ Կեսը այրում է, աղի փոխարեն շաքարավազ է լցնում,
կեղտոտ ափսեները դնում է դարակի մեջ․․․ Նա ամեն ինչ մոռանում է։ Մի ք անի օր առաջ այնքան էի վախ եցել, երբ նա ինքնուրույն
գնացել էր խանութ ու մոռացել տան ճանապարհը։Ես չգիտեմ, թե նրա հետ ինչ կարող է պատահել հաջորդ վայրկյանին, իսկ այդպես
ապրելը շատ դժվար է։
Ես աշխատում եմ, երեկոյան ուզում եմ հանգստանալ, բայց դրա փոխարեն ամբող օրը փշերի վրա եմ։ Եղբայրս էլ ոչ մի բանով չի ու-
զում օգնել, ոչ մի լուծում չի առաջարկում։ Համբերությունս սպառվում է, չգիտեմ՝ ինչպես վարվեմ։
