Ամուսինս ձեռք է բարձրացրել ինձ վրա, նրան չկանգնեցրեց նույնիսկ այն փաստը, որ երեխան իմ գրկում է․․․Չգիտեմ ներե՞մ, թե՞ ա-
մուսնալուծվեմ։Ի սկզբանե, ամուսինս չխմող, հավասարա կշռված մարդ էր, նույնիսկ ձայնը չէր բարձրա ցնում։ Մենք ամուսնացած
ենք արդեն 4 տարի։ Անցյալ տարի երեխա ունեցանք: Ծնվելուց հետո նա լավ չի քնում։ Ես կարող եմ գիշերը 7-8 անգամ արթնանալ։
Իսկ ամուսինս քնում է առանձին սենյակում։

Ամբողջ ժամանակ նա ընդամենը երկու անգամ է արթնանում, երբ ես արդեն լրիվ հոգնած ու հիստերիայի մեջ եմ լինում։ Նա նստում
է մոտ կես ժամ, իսկ հետո քնում մինչև առավոտ։Ես սկսեցի բողոքել ամուսնուս, որ նա երբեք չի նայում երեխային։ Արդեն դեպրեսի-
այի շեմին էի, անընդ հատ քնի պակաս և լարված վիճակ։ Նա համա ձայնեց, որ հաջորդ գիշեր վեր կկենա և կնստի երեխայի հետ։
Արդյունքում ոչինչ չստացվեց։ Առաջին անգամ, երբ փոքրիկն արթնացավ, ամուսինս նույնիսկ չլսեց. Ես գնացի նրա մոտ, արթնացրի,
հիշ եցրեցի իր խոստման մասին։ Նա վեր կացավ, մնաց երեխայի մոտ, իսկ ես քնեցի։ Որոշ ժամա նակ անց լսում եմ՝ նորից լաց։ Ես
վեր եմ կենում ու տեսնում, որ ամուսինս նորից քնած է:Նորից արթնացրի նրան, նա սկսեց բարկանալ։Ի պատասխան՝ ես ասացի, որ
ես դա ամեն երեկո եմ ունեմ։Ես նորից քնեցի, բայց փոքրիկը երկար ժամանակ արթուն էր՝ օրորոցում լաց էր լինում։

Ամուսինս, ինչպես միշտ, ոտքի չկան գնեց, գնացի նրա մոտ ու խնդրեցի, որ արթանա։ Անցավ 20 րոպե, իսկ ամուսինս դեռ քնած է։
Ես բարկացա և բարձրաձայն ասացի, որ նա ինձ երբեք չի օգնում,որ ես չեմ կարողանում նույնիսկ առավոտյան հանգստանալ։ Ինչին
նա ինձ ասաց․ «հանգիստ թող ինձ ու գնա այստեղից»։

Այդպիսի կոպտությունից ցնցվեցի, սկսեցի ասել, որ դա նաև իր երեխան է, ինչու՞ պետք է ես միայնակ խնամեմ նրան։ Իսկ նա պա-
տասխանեց․ «Մի բառ էլ ասես, կխփեմ»։Ես չէի հավատում, որ նա կարող է դա անել, երեխային գրկած կանգնեցի նրա դիմաց և շա-
րունակեցի պահանջներ ներկայացնել։ Նա կանգնեց, ճոճվեց ու բռունցքով հարվածեց դեմքիս։ Նրան չխանգարեց անգամ այն, որ
երեխան իմ գրկում էր։

Ես շատ վախեցա,փոքրիկի հետ փախա սենյակ, փակվեցի այնտեղ և մինչև առավոտ դուրս չեկա։Առավոտյան նա սովորականի պես
վեր կացավ ու գնաց իր համար սուրճ պատրաստելու։ Սպասում էի ներողություն խնդրելուն, բայց նա նույնիսկ չէր պատրաստվում
խոսել ինձ հետ, չարձագանքեց ո՛չ ինձ, ո՛չ երեխային։ Ըստ երևույթին, նա կարծում էր, որ ես եմ մեղավոր, որ ես եմ նրան նման քայլի
դրդել։ Հագնվեց և դուրս եկավ տնից։
Երեկոյան եկավ ծաղիկները ձեռքին ու ներողություն խնդրեց։ Ես ուզում եմ փրկել ընտանիքս, բայց վախենում եմ, որ ամուսինս նո-
րից ձեռք կբարձրացնի ինձ վրա։ Մայրիկը նույնպես վախենում է մեզ համար և առաջարկում է տեղափոխվել իր մոտ: Իսկ ընկերու-
հիս ասում է երկրորդ հնարավորություն տուր: Չգիտեմ, թե ինչ անեմ:
