Աղջիկս, կոպեկներս կհաշվես, տեսնես, բավական է հացի համար,- ասաց տատիկը՝ ցույց տալով դրամապանակի մեջի մի քանի մանր մունր կոպեկներ․․․Չիմացա, թե ինչպես արտասվելով հասա տուն

Աղջիկս, կոպեկներս կհաշվես, տեսնես, բավական է հացի համար,-ասաց տատիկը՝ ցույց տալով դրամապանակի մեջ մի քանի մանր
մունր կոպեկներ․․․Չիմացա, թե ինչպես արտասվելով հասա տուն։Ցավոք, այսօր շատ են աղքատները: Շատերի աշխատավարձն ու
թոշակը բավակա նացնում է միայն նրա համար, որ վճարեն կոմունա լները, դեղեր գնեն և ուտեն ամենահասարակ սնունդը:

Էլ չեմ խոսում հագուստի և կոշիկի մասին:Իսկ եթե փչացել է սառնարանը կամ հեռուստացույցը,ստիպված են ապառիկով գնել:Նույն
կերպ էլ մենք էինք ապրում: Ավելի լավ կյանք գտնելու համար տեղափոխ վեցինք քաղաք: Այդ օրը գրպա նումս կար երկու հացի գու-
մար: Խանութին դեռ չհասած՝ տեսա, որ մի տատիկ է կանգնած, ձեռքում էլ ինչ-որ բան կար:Երբ մոտեցա, նա ինձ մեկնեց ձեռքը.

-Աղջիկս, կոպեկներս կհաշվես, տեսնես, բավական է հացի համար,-խնդրեց նա:

Տեսա, որ գումարը քիչ է…

-Սպասիր, տատիկ ջան, — ասացի նրան, իսկ ինքս գնացի հաց գնելու:Ես երկու հատ հաց գնեցի,մեկը տվեցի նրա:Նա դողացող ձեռ-
քերով մետաղադրամները մոտեցրեց ինձ, իբր որ վերցնեմ իր գումարը:

-Պետք չի, տատիկ ջան, ես դեռ կհասցնեմ աշխատել,— պատասխանեցի ես՝ փորձելով զսպել արցունքներս:

-Աստված քեզ պահապան, — կամաց ձայնով ասաց նա:

Իսկ ես գնացի տուն՝ սրբելով արցունքներս։ Չէ որ այս տատիկը եզակի դեպք չէ,նրա նման շատերն են գոյատևում,այլ ոչ թե ապրում։ Ցավալի է, շատ ցավալի…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика